211652_close_icon
views-count13075 դիտում article-date 11:46 29-11-2017

30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: [b]Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:[/b] Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Կոտայքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն: Վ[b]րաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b]

Նմանատիպ նյութեր