211652_close_icon
views-count8046 դիտում article-date 22:57 28-11-2017

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ

Հայաստանի Հանրապետության «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի մի խումբ մասնագետների՝ գինեկոլոգի, սրտաբանի, ռևմատոլոգի և ուռուցքաբանի կողմից Ստեփանակերտի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնում իրականացնում են քաղաքացիների հետազոտություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վահանաձև գեղձի սոնոգրաֆիա և բիոպսիա: «[url=http://artsakhpress.am/arm/news/76867/erevanic-zhamanats-bzhishknery-stepanakertum-irakanacnum-en-anvtchar-hetazotutyunner.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնի սրտաբան Զարուհի Հովեսյանն ասել է, որ իր կողմից իրականացվում է սրտային հիվանդությունների հետազոտություններ, ներառյալ էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն և խորհրդատվություն՝ բուժման նշանակումով: «Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիների մոտ առավել տարածված են սրտի իշեմիկ, առիթմիայով, փականային և զարկերակային գերճնշումով հիվանդությունները և ինֆարկտները»,-ասել է սրտաբանը: Մեր զրուցակիցն իր խոսքում ընդգծել է, որ մարդիկ տարին գոնե մեկ անգամ պետք է անցնեն էլեկտրոսրտագրություն՝ ստուգելու սրտի աշխատանքը: Իսկ ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանն էլ ասել է, որ այցի ընթացքում մեծ թվով հիվանդներ են հետազոտել: Խոսելով հետազոտությունների արդյունքների մասին Վ. Վարդանյանը նշել է. «Հիվանդների մոտ առավել հաճախ հանդիպում ենք հոդերի բորբոքային և ոչ բորբոքային, ինչպես նաև աղերի կուտակումով հիվանդություններ»:

Նմանատիպ նյութեր