Ժոզե Մոուրինյո. Ռոխո՞ն. ես Մխիթարյանի պահն էլ չեմ մեկնաբանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Քրիաթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է այն դրվագը, երբ թիմի պաշտպան Մարկոս Ռոխոն երկու ոտքով սահանկում կատարեց մրցակցի հարձակվող Ուիլֆրիդ Զահայի դեմ, և այդ խախտման համար միայն դեղին քարտի արժանացավ, թեպետ մարզական լրագրողներ միահամուռ կարծիքով, Ռոխոն դրա համար պետք է հեռացվեր խաղադաշտից:
«Ռոխոն հիանալի խաղաց: Նա ագրեսիվ է խաղում, բայց` մաքուր: Սա նրա լավագույն ֆուտբոլն էր կարիերայում:
Բայց ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ դրվագը: Ինչպես որ չեմ մեկնաբանել «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզի խախտումը Հենրիխ Մխիթարյանի դեմ», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ խաղում (1:0) միակ գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի մրցակցի պաշտպան Դենի Ռոուզի կոպիտ խաղից հետո վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: