Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը մեծ շուքով Ամանորյա տոների բացումն է կատարել:
Նա նախապատրաստվում է Սպիտակ տանն իր առաջին Սուրբ Ծննդին ու Ամանորին՝ նախագահի նստավայրը զարդարելով տոնածառերով, լույսերով, այլ պարագաներով:
Սպիտակ տան զարդարանքի համար ավելի քան 12 հազար խաղալիք և մոտ 2800 մ ժապավեն է պահանջվել:
Այս տարի Ամանորի գալուստը Սպիտակ տանը նշանավորվել է Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի պարուհիների պարով: