12166 դիտում
21:32 27-11-2017
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի ակադեմիական կապելլայում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն:
Իր ելույթում նախարար Արմեն Ամիրյանը նշեց. «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի մարդկանց սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կընդլայնվեն, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»:
Ողջունելով հյուրերին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հրաշալի մարաթոնը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Իհարկե, հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունների համատեքստում ներկայիս հոբելյանը լավ առիթ է նոր հանդիպումների և շփումների, ինչպես նաև նոր նախագծերի քննարկման համար» - ընդգծեց ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն ընթերցեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղերձը:
«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» փակման պաշտոնական արարողությանը Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում եզրափակիչ համերգային ծրագրով հանդես եկան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կառավարությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ, ռուս մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am