76792 դիտում
13:48 27-11-2017
Խոշոր ավտովթար Իջևանում. 33-ամյա վրացի վարորդը MAN բեռնատարով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և կողաշրջվել. ճանապարհն անանցանելի է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Մամուկա Շալաշիձեն իր վարած MAN մակնիշի բետնատարով Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարևանությամբ, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով ՝ կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ծառայության գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության վարչության օպերատիվ խումբը, քանի որ ավտոմեքենան բարձված է եղել ապակե տարաներով, որը ներմուծվել է Հայաստան:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով առաջացել է դիզվառելիքի արտահոսք, իսկ երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, ինչի առթիվ էլ ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները՝ Իջևանի Ոստիկանության բաժնի ծառայողների հետ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12697 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ