1812 դիտում
15:56 16-12-2021
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Նիկիտա Բորիսո-գլեբսկին
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի։ Խաչատրյանական փառատոնն այս տարի կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։
Փառատոնային յուրաքանչյուր համերգ նվիրված է այս խոշորագույն կոմպոզիտորներից մեկի արվեստին։ Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ծրագրում՝ Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Նիկիտա Բորիսո-գլեբսկի) և Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
1648 դիտում
16:28 30-09-2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սերգեյ Դոգադինը
Այս բաժնից
517 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
691 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
700 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին