Քուվեյթի ռեստորաններից մեկում թունավորվել է ավելի քան 250 հոգի
Ավելի քան 250մարդ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ այցելել են Քուվեյթի ռեստորաններից մեկը: Այս մասին հայտարարելէ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մուստաֆա Ռիդան:
Նրա խոսքերով, առաջին տուժածները թունավորման ախտանիշներով սկսել են մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվել հուլիսի 7-ի երեկոյան: Ներկա պահին նրանց թիվը կազմում է 287 հոգի: Նրանցից 53-ը մինչև հիմա գտնվում են հիվանդանոցներում:
Նախնական տվյալներով, թունավորման պատճառը վատ պատրաստված ֆալաֆելն է եղել. ավանդական արաբական ուտեստ, որը մատուցել են Հոլայի շրջանի ռեստորաններից մեկում:
Ներկա պահին նախաքննություն է ընթանում: Ռեստորանը փակվել է՝ ստուգումների համար: Ռեստորանի սեփականատերերի դեմ քրեական գործ է հարուցված: