5046 դիտում
17:58 25-11-2017
Արևելյան գործընկերության ներկայիս ձևաչափը դառնում է՝ 3+1+2. EUobserver
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ-ն ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այն, ի տարբերություն 2013 թվականին չստորագրված Ասոցացման համաձայնագրի, չի պարունակում ազատ առևտրին վերաբերող կետեր, որոնք այժմ դուրս են Հայաստանի իրավասությունից և մտնում են ԵԱՏՄ-ի իրավասության տակ, [url=https://euobserver.com/opinion/140017]EUobserver[/url]-ում գրում է Chatham House-ի հետազոտող Անահիտ Շիրինյանը:
Քաղաքական առումով՝ և Երևանը, և Բրյուսելը շահում են համաձայնագրի ստորագրումից՝ հասնելով մի փոխզիջումային տարբերակի, որը համատեղում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հետ: Դա Հայաստանին որոշակի չափով տալիս է իր երկար սպասված քաղաքական հավասարակշռությունը, իսկ Բրյուսելը ցույց է տալիս հարմարվողականություն՝ երաշխավորելով, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համատեղ գոյություն ունենալ հետխորհրդային տարածքում:
Բացի այդ, նոր համաձայնագրի շնորհիվ Հայաստանը դուրս է գալիս «Արևելյան գործընկերության» «հետմնաց» մասնակիցների՝ Բելառուսի և Ադրբեջանի խմբից, որտեղ այն հայտնվել էր Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ստորագրված Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո:
ՀԸԳՀ-ն այսպիսով մարմնավորում է տարբերակման սկզբունքը, որը ենթադրում է տարբեր մոտեցում իր տարբեր հարևանների հետ ԵՄ-ի հարաբերություններում: Այսպիսով «Արևելյան գործընկերության» ներկայիս ձևաչափը դառնում է ՝ 3+1+2:
Այնուամենայնիվ, Հայաստանի դեպքում հավասարակշռությունը շարունակում է շեղված մնալ դեպի ԵԱՏՄ-ի ուղղությունը, որը կապում է Հայաստանի ձեռքերը երրորդ կողմերի հետ առևտրային համաձայնագրերում:
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
23:27 24-03-2014
Իտալիայի արտգործնախարարը հորդորել է պահպանել «Մեծ ությակի» ներկայիս ձևաչափը
6850 դիտում
09:29 22-06-2017
Բանակցությունների ներկայիս ձևաչափը տանում է պատերազմի. «168 ժամ»
Այս բաժնից
1921 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1429 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
808 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին