Իտալիայի արտգործնախարարը հորդորել է պահպանել «Մեծ ությակի» ներկայիս ձևաչափը
Իտալիան գտնում է, որ շատ կարևոր է պահպանել «Մեծ ութնյակի» ներկայիս ձևաչափը։ Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով ուղեկցում է վարչապետ Մաթեո Ռենցիին Հաագայում, ուր անց է կացվում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարևորագույն միջազգային գործընկեր է մնում, և միջազգային հանրության գլխավոր խնդիրը երկխոսության պահպանումն է:
Ըստ Մոգերինիի խոսքերի, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքների մասին Եվրոպայում սկսել են ուշ գիտակցել:
Բացի այդ, նախարարը խոստովանել է, որ Եվրամիությունը միասնական արտաքին քաղաքական գծի մշակման հարցում հստակ դժվարությունններ ունի։