6850 դիտում
09:29 22-06-2017
Բանակցությունների ներկայիս ձևաչափը տանում է պատերազմի. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր կողմն էլ համաձայն է մասնակցել բանակցություններին՝ պայմանով, որ դրանք անպայման կավարտվեն այնպես, ինչպես ինքն է ուզում։ Իսկ իրական կյանքում այդպես չի լինում, և Ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնպես այդպես չի կարող լինել։
Այդ պատճառով ներկայումս, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ։ Եվ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված են հնարավոր պատերազմը կանխելուն»,- մեր թղթակցին ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, Կովկասի հարցերով փորձագետ, «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Էպիֆանցևը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որ երկու մայրաքաղաքներում կոչ են արել կողմերին «բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով՝ կրկին ներգրավվել բանակցային գործընթացում»:
Ըստ նրա` ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի դիրքորոշումը չի նպաստում բանակցություններին, դա անիմաստ է, յուրաքանչյուր կողմը խոսում է այն մասին, թե ինչպես մյուս կողմը կկատարի իր պայմանները. «Իսկ իրական դիվանագիտությունում այդպես չի լինում։ Ես կարծում եմ, որ առավելագույն շահավետ սցենար թե՛ Բաքվի, թե՛ Երևանի կողմից անհնար է։ Ներկայիս իրավիճակի զարգացումների մի քանի սցենար կարելի է գծել։ Առաջինը՝ միջազգային հանրությունը սկսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա, ընդգծում եմ՝ երկու կողմերի՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի վրա՝ նպատակ ունենալով հասնելու ինչ-որ իրական փոխզիջման:
Բայց ցանկացած դեպքում փոխզիջումը ցավոտ կլինի յուրաքանչյուր կողմի համար էլ։ Այսինքն՝ կա՛մ միջազգային հանրությունը պետք է ինչ-որ լուծում առաջարկի և ճնշում գործադրի, կա՛մ լայնամասշտաբ պատերազմը կվերսկսվի, բայց այն չի ավարտվի Ադրբեջանի հաղթանակով։ Կարծում եմ՝ Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
23:27 24-03-2014
Իտալիայի արտգործնախարարը հորդորել է պահպանել «Մեծ ությակի» ներկայիս ձևաչափը
5043 դիտում
17:58 25-11-2017
Արևելյան գործընկերության ներկայիս ձևաչափը դառնում է՝ 3+1+2. EUobserver
1112 դիտում
11:18 02-12-2014
Ռուս-վրացական բանակցությունների ձևաչափը կպահպանվի. Աբաշիձե
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»