ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է Վանաձոր` քաղաքային մարզադաշտի կառուցման հարցերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ` նոյեմբերի 24-ին, այցելել է Վանաձոր:
Այս մասին [url=https://web.facebook.com/AslanyanMamikon/?_rdc=1&_rdr]ֆեյսբուքի իր էջում[/url] կատարած գրառման միջոցով հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Ռուբեն Հայրապետյանն այցելել էր Վանաձոր՝ քաղաքային մարզադաշտի նախագծերի հստակեցման և հողային աշխատանքների մեկնարկման հանձնարարականներ տալու համար»,- գրել է Ասլանյանը:
Նշենք, որ մարզադաշտի կառուցումը կսկսվի 2018 թվականի գարնանը: