Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն Արցախում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Արցախում է գտնվում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով պատրաստվում է մեկնել առաջնագիծ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Հայրապետյանը դատարկաձեռն չի եկել: Նա մի քանի օր առաջ նույնպես այցելել է Արցախ և զինվորներին փոխանցել մեծ քանակի սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի