Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանի ՕԳԳ-ն սկսել է աստիճանաբար նվազել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել հազվադեպ ընդգրկվել կազմում:
«Ես գոհ չէի Մխիթարյանի վերջին մրցելույթներով: Խոսքը գնում է չորս կամ հինգ խաղի մասին: Մխիթարյանը հիանալի սկսեց մրցաշրջանը, բայց հետո Հենրիխի ՕԳԳ-ն՝ գոլերը, արդյունավետ փոխանցումները, պրեսինգը և մնացած բաղադրիչները սկսեցին աստիճանաբար նվազել:
Այդ իսկ պատճառով ես այլ ֆուտբոլիստների շանս տվեցի: Ամեն ինչ պարզ է», ասել է Մոուրինյոն: