211652_close_icon
views-count10186 դիտում article-date 22:37 23-11-2017

Պատմություն չարության, հիմարության և ողբերգության մասին. փաստաբան Մուրադ Ասրյանի հերքումը

Մի քանի օր առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում կարդացի մի նյութ, որը լի էր իմ և այլ անձանց դեմ զրպարտություններով և սուտ մատնություններով: Առաջին ու բնական արձագանքն այն էր, որ ես պետք է փաստերով ապացուցեի երկու միջին տարիքի կանանց պատմածի սուտը: Պետք է գրեի, որ իմ օգնությամբ առաջին ատյանի բացասական վճիռը հետագայում բեկանվել է, որ օդում, առանց վավերացված փաստաթղթի տան առքուվաճառքի պայմանագիրը վավերացվել է ևն, ևն, բայց իմաստ չեմ գտնում դա անելու երկու պատճառով, նախ՝ փաստաբան Գոռ Մաթևոսյանն արդեն անդրադարձել է հրապարակմանը, երկրորդ՝ ինչ պատասխանես մարդուն, ով չի հասկանում, թե ինչն է իր համար լավ, և հույսը դրել է ակնհայտ ստի վրա: Հարցի համառոտ նկարագրությունը սա է. նախապես պայմանավորվելով տանտիրոջ՝ Դավիթ Միկոյանի հետ, Մարիամ Ավետիսյանը 2013-ին համաձայնել է Ալավերդի քաղաքում գտնվող տան համար վճարել 10.000 ԱՄՆ դոլար (չնայած Մարիամը պնդում է, որ տան գինը սկզբում 8000 դոլար է եղել, սակայն գրավոր պայմանագրում հստակ երևում է 10000 դոլարը ): Սկսել է մաս-մաս վճարել: 8.000-ը վճարել է և հետագայում չի կարողացել (կամ չի ուզել) վճարել մնացածը: Դատական երկարատև պրոցեսներից հետո Մարիամ Ավետիսյանը և Դավիթ Միկոյանը որոշել են կնքել հաշտության համաձայնություն, չնայած ես Մարիամ Ավետիսյանին մի քանի անգամ ասել եմ, որ պետք չէ այն կնքել, քանի որ մեծ ռիսկեր է պարունակում: Այնուամենայնիվ Մարիամ Ավետիսյանը ստորագրել է այդ համաձայնագիրը, ըստ որի՝ եթե կոնկրետ ժամանակահատվածում չվճարի մնացած 2.000-ը, ապա համաձայն է կորցնել իր արդեն վճարած 8.000 դոլարը: Սակայն սահմանված ժամկետում չկարողանալով վճարել գումարը Մարիամ Ավետիսյանը սպառնալիքներով և խնդրանքներով ստիպում է երկարեցնել համաձայնագրի ժամկետը, որի խախտելու դեպքում 2017թ. սեպտեմբերի 1-ին ազատելու է տունը և այն ամբողջությամբ ու պատշաճ կերպով հանձելու է Դավիթ Միկոյանին: Մարիամ Ավետիսյանը նորից չի կարողանում վճարել սահմանված 2000 դոլարը։ Մի քանի օր հետո Մարիամ Ավետիսյանը ներկայացնում է ՀՀ Ոստիկանություն հաղորդում, իբր թե ես կեղծել եմ լիազորագիրը, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունը հերքում է դա: Ի՞նչ է անում Մարիամ Ավետիսյանը, ապա նաև իր քույրը՝ Սոնան: Ամեն ինչ՝ բացի իրենց իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից: Մեղադրում են ինձ, Գոռ Մաթևոսյանին, Դավիթ Միկոյանին, աղավաղում են փաստերը և մարդկանց գցում թյուրիմացության մեջ: Չեմ հասկանում, թե ինչու է Մարիամ Ավետիսյանը փորձ արել ինքն իրեն հրկիզելու և դրանից հետո տեսախցիկների առաջ հաճույքով մերկանում է՝ հետքերը ցույց տալու համար: Այս ամենից հետո երկու քույր սկսել են ինձ ու երեխայիս սպառնալ. ես ուշադրություն չէի դարձնի սպառնալիքներին, բայց հասկանում եմ, որ գործ ունեմ բացարձակապես ոչ ադեկվատ մարդկանց հետ: Ենթադրում եմ, որ Մարիամ Ավետիսյանին թվացել է, որ այս շղթայում ամենաթույլ օղակը ես եմ, որովհետև բարեկրթությունս երկու քույրերով ընկալել են որպես թուլության նշան, և որոշել են, որ ես ամենից հարմար թեկնածուն եմ, ով կվճարի պակասող 2.000 դոլարը: Մյուս կողմից, մեղադրելով հակառակ կողմին ու նրա փաստաբան Գոռ Մաթևոսյանին չեղած բաների մեջ՝ Մարիամ Ավետիսյանը կորցնում է իր հանդեպ եղած բարյացակամությունը, և դժվար է պատկերացնել, որ այսքանից հետո ԴԱՀԿ գործողությունները հնարավոր կլինի կանգնեցնել: Հ.Գ. Կուզենայի նաև անդրադառնալ Մարիամ Ավետիսյանի այն անհիմն մեղադրանքին, թե իբր առաջարկել եմ կաշառք տալ դատավորին: Ես նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել այդ անհեթեթությունը, որը, իրավամբ, սուտ մատնություն է. ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ ես որպես փաստաբան հաղթանակի եմ հասնում միմիայն գիտելիքներով և փորձով: [b]ՄՈՒՐԱԴ ԱՍՐՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր