Գիտնականները վիրուս են հայտնաբերել, որը «պատասխանատու» է մարդու հիմարության համար
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում է առողջ մարդու ճանաչողական և գիտակցական հմտությունների վրա: Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը:
Նեբրասկայի համալսարանի Ջոն Հոփքինսի անվան բժշկական դպրոցի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիրուսը ավելի վաղ առողջ մարդկանց օրգանիզմում չի նկատվել:
Վիրուսը հայտնաբերվել է պատահաբար, երբ ուսումնասիրվում էին մարդու կոկորդի միկրոբները: Գիտնականները պարզել են, որ վիրուսի ԴՆԹ-ն համընկնում է կոկորդը վարակող վիրուսի ԴՆԹ-ի հետ:
Հետազոտվող 90 մադրկանցից 40-ն այդ վիրուսի վարակակիր են և թեստը հանձնել են շատ դանդաղ և անուշադիր: