211652_close_icon

Զիմբաբվե է վերադարձել այդ երկրի ապագա նախագահը

views-count7634 դիտում article-date 22:56 22-11-2017
Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվան վերադարձել է երկիր և շուտով հանդես կգա իշխող «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն-հայրենակցական ճակատ» կուսակցության քաղբյուրոյի նիստին։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Զիմբաբվեի պետական ZBC հեռուստատեսությանը։ Նախագահի պաշտոնում Մնանգագվայի թեկնածությունն առաջադրել է հենց իշխող կուսակցությունը։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջինս ամենայն հավանականությամբ նախագահի լիազորությունները կստանձնի այսօր։ Հիշեցնենք, որ նախկին նախագահ, 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն ստիպված եղավ երեկ հրաժարական տալ պաշտոնին, քանի որ խորհրդարանը հայտարարեց, որ իմփիչմենթի գործընաց է սկսում նրա դեմ։

Նմանատիպ նյութեր