«Մոնակոյի» սեփականատեր, միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին կալանավորել են
Ռուսաստանցի միլիարդատեր, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը այսօր կալանավորվել է Մոնակոյի դատախազության պահանջով և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բրյուգեի» հետ խաղից ժամեր առաջ մեկուսարան տեղափոխվել: Նրա գրասենյակում և վիլլայում խուզարկություններ են ընթանում:
Ռիբոլովլևին մեղադրանք են ներկայացրել կոռուպցիայի և անօրինական ազդեցության գործով, որը Մոնակոյի գլխավոր դատախազը հարուցել էր դեռևս 2017թ. սեպտեմբերին:
Այդ ժամանակ նշվում էր, որ Ռիբոլովլևն օգտագործելով այդ երկրի կառավարությունում իր կապերը, արտ-դիլեր Իվ Բուվյեի հանդեպ քրեական գործում անհրաժեշտ ելք էր ապահովել: