Սերգեյ Լավրովն այցելել է Հայաստան. նա հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայաստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի Twitter-յան էջից։
Լավրովին դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ուղեկցել իր ռուս գործընկերոջը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի անմեղ հիշատակին, ինչպես նաև ջրել 2007 թվականին այնտեղ իր կողմից տնկված եղևնին։