211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:37 08-02-2016

Սերբիայի ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ փետրվարի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, խոնարհումով եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Սերբ խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանության մասին պատմող նյութերին եւ լուսանկարներին: Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը գրառում է կատարել հուշամատյանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր