211652_close_icon

Գերմանիայում Մերկելին կոչ են արել հրաժարական տալ

views-count4415 դիտում article-date 22:26 20-11-2017
Գերմանիայի ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ կոալիցիայի ստեղծումը ձախողելու պատճառով, հաղորդում է Tass գործակալությունը; «Տիկին Մերկելը ձախողեց, և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը։ Գտնում ենք, որ այս ձախողումը կծառայի նրան, որ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը շատ բաներ կվերանայի»,- մեջբերում է Tass-ը Հաուլանդի խոսքը: Հիշեցնենք, որ ավելի քան 1 ամիս տևած խորհրդակցություններն անարդյունք ավարտվեցին՝ Բունդեսթագում կոալիցիա ստեղծելու համար։ Այժմ Գերմանիայում քաղաքական իրավիճակի ազարգացման հնարավոր տարբերակներից մեկը նոր ընտրություններ անցկացնելն է։

Նմանատիպ նյութեր