3793 դիտում
18:57 20-11-2017
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին
Նոյեմբերի 15-19-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ Հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:
4 օր շարունակ Հիմնադրամի կամավորները զանգահարում էին եվրոպական երկրներում ապրող հայերի ընտանիքներին և կազմակերպութուններին՝ ներկայացնելով Հիմնադրամի՝ նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոն «Բերքառատ Արցախ» թեման և նպատակները։
Ավելի քան 9900 եվրոպահայ ընտանիք և կազմակերպություն միացել է հանգանակություններին, և այսպիսով Եվրոպայի հայերի կողմից կատարված ներդրումը Հեռուստամարաթոն 2017-ին կկազմի 1,23 միլիոն
եվրո։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։
[b]«Հայաստան» համահայկական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
10:36 24-11-2018
Ինչու է ավելի քիչ գումար հանգանակվել «Հեռուստամարաթոն-2018»-ի ժամանակ. «Ժողովուրդ»
2293 դիտում
16:24 29-11-2019
Հեռուստամարաթոն 2019-ի արդյունքները. ով որքա՞ն գումար է հանգանակել
3188 դիտում
14:35 23-11-2017
Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը
Այս բաժնից
859 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու