Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայում աղետի է ենթարկվել աշխարհում ամենամեծ օդանավը՝ Airlander 10-ը:
Թռչող այս ապարատն իրենից ներկայացնում է ինքնաթիռի և դիրիժաբլի հիբրիդ: Այսօր ապարատը օդ է բարձրացել և անմիջապես ընկել դաշտում, որի արդյունքում օդանավի 20 տոննայանոց խցիկն ամբողջությամբ վնասվել է:
.
Վթարի հետևանքով Airlander 10-ում գտնվող կինը տուժել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Նախօրեին Airlander 10-ը ստեղծած Hybrid Air Vehicles ընկերությունը հաջողությամբ փորձարկել էր օդանավը: Աշխարհի ամենամեծ թռչող սարքը ստեղծելու համար ընկերությունը ծախսել է 100 միլիոն ֆունտ: