Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը
                        Այսօր 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրալիական AC/DC լեգենդար ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը:
2014 թվականից Յանգը դադարեց հանդես գալ խմբի հետ, երբ նրա մոտ ծանր հիվանդություն ախտորոշվեց. դեմենցիա: 
«Խորը կսկիծով AC/DC-ն հայտնում է Մալքոլմ Յանգի վախճանի մասին: Մալքոլմը Անգուս Յանգի հետ միասին AC/DC-ի հիհմնադիրն ու ոգեշնչողը: Որպես կիթարիստ և երգերի հեղինակ նա բացառիկ անձնավորություն էր», նշված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հոկտեմբերին մահացել էր Մալքոլմ Յանգի եղբայրը՝ Ջորջը: Երաժիշտը իր եղբոր՝ Անգուսի հետ AC/DC խումբը ստեղծել է 1973 թվականին: Խումբը համարվում է հարդ-ռոք ժանրում առաջին երաժշտական կոլեկտիվներից մեկը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


