«Միկի. հայ հերոսը». «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր ցուցադրեց «Միկի. հայ հերոսը» վավերագրական ֆիլմը՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Մեկ ժամ տևողությամբ ֆիլմը, որը նկարահանել է ակումբի հեռուստատեսային անձնակազմը, այն մասին է, թե ինչպես է Մխիթարյանին հաջողվել դառնալ մերօրյա Հայաստանի խորհրդանիշը, ինչպես է բակային ֆուտբոլից հասել մինչև համաշխարհային ֆուտբոլի բարձունքներ և այլն:
Ֆիլմում ներկայացված են նաև հայ ֆուտբոլիստի մարզական նվաճումներն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կազմում լավագույն պահերը: