89242 դիտում
10:48 17-11-2017
Արտակարգ դեպք Երևանում. 3 երիտասարդներ «կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքեր» աշխտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են «կրծքավանդակի կտրած- ծակած վերքեր» ախտորոմամբ տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Երևան քաղաքի Կոնդի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Սիմոնյանը և Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին տեղեկացրել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Թասալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ