Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 33-ամյա տղամարդու կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։