211652_close_icon
views-count10889 դիտում article-date 21:00 16-11-2017

Վարշավայում տեղի է ունեցել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 15-ին Վարշավայում Միխալ Օչապովիչի անվան Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Ռեչ Պոսպոլիտայում հայերի 650-ամյա ներկայությանը նվիրված գիտաժողով, որը Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո կազմակերպվել էր Լեհաստանի ներքին գործերի և վարչարարության նախարարության, Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի և Լեհաստանում Հայկական հիմնադրամի կողմից: Գիտաժողովին մասնակցեցին Լեհաստանի կառավարության, խորհրդարանի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի և լեհ հասարակության ներկայացուցիչներ: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով Լեհաստանում հայերի դերակատարության թեմայի կարևորությունը: Գիտաժողովին ընթերցվեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Դիդիչակի ողջույնի խոսքը, որտեղ ԱԳ փոխնախարարը հիշատակել էր Լեհաստանի դիվանագիտության ասպարեզում հայերի կարևոր և նշանակալի ներգրավվածության մասին: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի տնօրեն Զբիգնև Ֆիլիպկովսկին և Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը: Գիտաժողովին Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված զեկույցներով հանդես եկան Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորական Յուզեֆ Նաումովիչը, Լյուբլինի կաթոլիկ համալսարանի պրոֆեսորներ Վլադիմիժ Օսադչին և Միեշչիսլավ Ռիբան: Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին Լեհաստանի հայ համայնքի, նշանավոր լեհահայ գործիչների մասին տեղեկատվական ցուցապաստառներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր