211652_close_icon
views-count10556 դիտում article-date 15:00 16-11-2017

Գյումրու երիտասարդական պալատում անցկացվել է ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով այսօր՝ նոյեմբերի 16-ին, Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորոելով ուսանողներին, նրանց մաղթեց ամենայն բարիք, կանաչ ճանապարհ. «Սիրելի ուսանողներ առաջընթաց ու ձեռքբերումներ եմ մաղթում, թող ձեր կյանքի նավն ուղեկցի համընթաց քամին, որը կտանի դեպի երեզանքների իրականացում: Ուսանողությունը միայն դասերն ու քննությունները չեն, այն ավելի շատ կենսակերպ ու մտածելակերպ է, կյանքի լավագույն տարիներն են, որոնց ընթացքում ձեռք եք բերում գիտելիքներ, փորձ, հմտություններ, որոնք հետագայում օգտագործելու եք: Ձեզ մնում է այս տարիներից վերցնել առավելագույնը, սովորեք ինքներդ ձեզ համար, բայց նաև գիտակցեք ձեր պատասխանատվությունը երկրի հանդեպ»: Հասարակական ակտիվության դրսևորման և ուսանողության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը մարզի ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների պատվոգրեր հանձնեցին: Միջոցառման ավարտին Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացված վիճակահանություն արդյունքում որոշվեց Շիրակի մարզի այն երեք ուսանողների անունները, ովքեր հնարավորություն կունենան վերապատրաստում անցնելու արտերկրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր