14432 դիտում
22:21 19-11-2016
Երգչուհի Լեոնորան որպես հարգանք ու նվիրում՝ «Հայոց Արծիվներ» սկավառակը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս Գյումրու Երիտասարդական պալատի դահլիճում տեղի ունեցավ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, ճանաչված օպերետային երգչուհի` Արևիկ Թանաշյանի` Լեոնորայի «Հայոց Արծիվներ» սկավառակի շնորհանդեսը, որը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Սկավառակում ընդգրկված է 17 հեղափոխական, հայրենասիրական և ազգային ժանրի երգեր: Ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Լիբանանում:
Շնորհանդեսին ներկա էին նաև գյումրեցի զոհված զինծառայողների հարազատները, համայնքի պաշտոնյաները և պարզապես տեղի բնակիչներ:
«Աշխատանքը սրտի թրթիռով է կատարվել, քանի որ սա կարծես մի փոքր մասնիկ է, որ հիշողութուններ կարթնացնի ոչ միայն մեր, այլ նաև զոհված տղաների ծնողների մեջ: Փառք մարտում ընկածներին: Նրանք իրենց կյանքը նվիրեցին մեր հողը պահելու համար, իսկ մեր աշխատաքնը չնչին բան է…»,-ասաց երգչուհին:
Մեր թղթակցի հետ զրույցում երգչուհու ամուսինը՝ Վիգեն Թանաշյանը, ով նաև Լեոնորայի պրոդյուսերն է, ասաց, թե ինչպես է «Հայոց Արծիվներ» սկավառակի ստեղծման գաղափարն առաջացել.
«Պատերազմի ավարտից հետո մի փոքր ամփոփվեցի և Լեոնորայի հետ մտածեցինք մի բան անել, որպեսզի մեր կողմից մի փոքր հարգանք ու նվիրում լինի մեր հերոսներին: Այսպես ծնվեց սկավառակն ստեղծելու գաղափարը, որը նաև ռիսկային էր, քանի որ Լեոնորան դասական երգչուհի է: Բայց բազմաթիվ կարծիքներ են արդեն հնչել և ուրախ ենք, որ Լեոնորայի ոճային այս փոփոխությունը ևս սիրվեց և ընդունվեց հանդիսատեսի կողմից»:
Շնորհանդեսի ավարտին երգչուհին իր իսկ մակագրությամբ մեկական օրինակ հանձնել է զոհված հերոսների հարազատներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
424 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը