211652_close_icon
views-count49159 դիտում article-date 13:46 14-11-2017

«Աջափսանդալային» ավտովթար Երևանում. բախվել են թիվ 10 ավտոբուսն ու Toyota-ն. վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel-ին, BMW-ին ու Volkswagen-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի և թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Հրաչ Ալեքսանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր