5750 դիտում
14:58 11-11-2017
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում են հիվանդների անվճար հետազոտություն, խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ:
«[url=http://artsakhpress.am/arm/news/75875/qanaqer-zeytun-bzhshkakan-kentroni-aknabuyzhnery-stepanakertum-irakanacnum-en-anvtchar-virahatutyunner.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Դովլաթյանն ասել է, որ իրենց այցը երկօրյա է:
«Մեր այցի ընթացքում նախատեսել ենք 10 վիրահատություն. հիմնականում իրականացնելու ենք աչքի կատարախտի և գլաուկոմայի վիրահատություններ: Ուրախալի է, որ Արցախում նշված հիվանդությունների նվազման միտում է զգացվում»,-ասել է Տ. Դովլաթյանը և ավելացրել, որ այցը նաև փորձի փոխանակման, աչքի վիրահատության նոր մեթոդներին ծանոթացնելու նպատակ ունի:
Նմանատիպ նյութեր
3857 դիտում
20:30 28-03-2017
Ֆրանսիահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ
Այս բաժնից
628 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
487 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
544 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում