211652_close_icon
views-count32628 դիտում article-date 23:17 13-04-2020

Երևանում «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել. տուժածների մեջ են Մասիսի հիվանդանոցի տնօրենն ու «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ավետյանը աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ: Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել անհատ ձեռներեց Ժասմենա Հովսեփյանը և հայտնել, որ գիշերը Կոմիտասի պողոտայի 52 շենքի մոտ կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները գողացել են: Նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև «Տպարան էյէմ» ՍՊԸ-ի տօրեն Լիլիթ Գրիգորյանը և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակության վայրի՝ Ա. Հովհաննիսյան փողոցում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են: Նշված փաստով Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ապրիլի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Մանանդյան փողոցի բնակիչ Գոհար Սարգսյանը և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կան անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշները գողացել են: Նշված փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ապրիլի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արմեն Մելքոնյանը և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ քանդելու միջոցով, Խորենացու փողոցի թիվ 48 շենքի դիմաց կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելքոնյանն աշխատում է «Ար-Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր