3656 դիտում
14:51 17-07-2016
«Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի ակնաբույժները Արցախում կանցկացնեն հիվանդների խորհրդատվություն, գլաուկոմա և կատարակտա հիվանդություններով անձանց վիրահատություններ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 22-ին և 23-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև գլաուկոմա և կատարակտա հիվանդություններով տառապող անձանց վիրահատություններ:
Վիրահատության պատրաստվելու համար, ցանկություն հայտնողները կարող են մինչև հուլիսի 20-ը դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքի ակնաբուժական կաբինետ` հետազոտվելու և հերթագրվելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/97-16-99 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
6011 դիտում
14:58 11-11-2017
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ
14257 դիտում
15:59 05-02-2015
«Էրեբունի» ԲԿ-ի պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը Արցախում կկատարի հիվանդների ընդունելություն և վիրահատություններ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում