«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտը կազմակերպչական սխալի պատճառով չի կարողացել ներկա գտնվել նոյեմբերի 8-ին Իսլանդիայի և Չեխիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպմանը (1:2):
Անգլիական ակումբի ներկայացուցիչը Դանիայից Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ է ժամանել՝ ենթադրելով, որ հանդիպումը կայանալու է տեղի «Լաուգարդալսվելուր» մարզադաշտում:
Սակայն եղանակային վատ պայմանների պատճառով խաղը Իսլանդիայից տեղափոխել էին Կատար, ինչի մասին անգլիական ակումբի սկաուտը տեղեկացված չի եղել:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված էր այդ խաղում տեսնել երիտասարդ իսլանդացի հարձակվող Կրիստիան Ֆինբոգասոնի և «Ուդինեզեի» չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակի խաղը: