Բաքու-2015. Արտառոց միջադեպ. ծեծկռտուքի համար երկու ըմբիշին էլ որակազրկել են, տեսանյութ
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում արտառոց միջադեպ է գրանցվել:
57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բելառուսի և Վրաստանի ըմբիշներ Վլադիսլավ Անդրեևն ու Վլադիմիր Խինչեգաշվիլին իրար ապտակել են, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:
Կռվարարներին բաժանելուց հետո երկու ըմբիշներին էլ պարտություն է գրանցվել: