3089 դիտում
18:20 09-11-2017
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում միանալ Արցախի բարեկարգմանը
«Բերքառատ Արցախ․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ, [url=https://web.facebook.com/HayastanAllArmenianFund/?fref=ts&_rdc=1&_rdr]ուղերձներ[/url] են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։
Այս տարի իրենց հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Թուլսի Գաբարդը։
Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է իր համաքաղաքացիներին՝ Հիմնադրամին հանգանակություն անելու կոչով․ «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում»։
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք»։
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է․ «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին»։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
[b]
Հայաստան համահայկական հիմնադրամ [/b]
Նմանատիպ նյութեր
10462 դիտում
11:46 10-06-2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը․ «Ամերիկայի ձայն»
9835 դիտում
13:12 08-07-2017
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ
6008 դիտում
10:39 22-03-2018
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում մեծացնել Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնության չափը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
787 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1555 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա