211652_close_icon
views-count8249 դիտում article-date 22:30 07-01-2018

2017-ին շուրջ 5500 բողոք է ստացվել ՀՀ պետական մարմինների դեմ. ամենաշատը բողոքում են Արդարադատության նախարարության դեմ. Tert.am

2017թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ ՄԻՊ գրասենյակ ստացվել է ընդհանուր թվով 5468 գրավոր և բանավոր դիմում-բողոք`ուղղված պետական մարմիններին. այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը: Ամենից շատ բողոքները`854-ն ուղղված են եղել ՀՀ Արդարադատության նախարարությանը, որից Քրեակատարողական հիմնարկներին ` 530, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` 199, ՔԿԱԳ–ին ` 21, Քրեակատարողական ծառայությանը` 45, Նոտարական պալատին ` 31 բողոք: ՀՀ Ոստիկանությանն ուղղված քաղաքացիների դիմում-բողոքների թիվը վերը նշված ժամանակահատվածում կազմել է 691, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 432, դատարաններին` 367 , ՀՀ պաշտպանության նախարարությանը` 337, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 245, ՀՀ քննչական կոմիտեին` 244, ՀՀ առողջապահության նախարարությանը` 180, Երևանի քաղաքապետարանին`153, ՀՀ գլխավոր դատախազությանը`62, գյուղապետարաններին`53: Ըստ ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնից Tert.am-ին տրամադրված ամփոփ տվյալների` 2017թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ գրավոր և բանավոր դիմում-բողոքների քանակն, ըստ վարչատարածքային միավորների, ամենից բարձրն է եղել Երևանում` 2688: Հաջորդաբար` Գեղարքունիքի մարզից ստացվել է 427 դիմում-բողոք, Շիրակի մարզից`333, Արմավիրի մարզից`332, Կոտայքի մարզից`233, Լոռու մարզից`209, Արարատի մարզից`163, Սյունիքի մարզից`143, Արագածոտնի մարզից`81, Տավուշի մարզից`65 և ամենաքիչը Վայոց ձորի մարզից՝ 39 դիմում-բողոք: Բողոքների ուսումնասիրության արդյունքում` ըստ Պաշտպանի կողմից կայացված որոշումների պատկերի` բողոքը քննարկման ընդունելու մասին 729 որոշում է կայացվել, բողոքը չքննարկելու մասին` 265 որոշում, բողոքն այլ մարմնի քննարկման փոխանցելու՝ 150, իսկ դիմողին իրավունք բացատրելու մասին 126 որոշում, սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին 52 որոշում, բողոքի քննարկումը դադարեցնելու մասին 502 որոշում, խախտման բացակայության մասին 37 որոշում, մարդու իրավունքների կամ ազատ․ խախտման առկայության մասին 22 որոշում: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/01/07/ombuds/2581537]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր