211652_close_icon
views-count50915 դիտում article-date 16:03 07-11-2017

Արտակարգ դեպք Ալավերդիում. շան կծելու հետևանքով հիվանդանոց բերված 11-ամյա երեխայի հայրը, ով Վրաստանի քաղաքացի է, «դեբոշ է սարքել» հիվանդանոցում՝ կոտրելով դռան ապակիները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի 3-րդ թաղամասի բնակիչ՝ 11-ամյա Նարե Շալաղոնյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել շան կծելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքով։ Արդեն հիվանդանոց է ժամանում նրա հայրը՝ Վրաստանի քաղաքացի՝ 41-ամյա Իվան Բատյանը, ով բուժօգնության հարցերի շուրջ վիճաբանում է բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, այնուհետև հարվածում և կոտրում է հիվանդանոցի դռան ապակիները և մի տևական ժամանակ խաթարում է հիվանդանոցի բնականոն աշխատանքը։ Հիվանդանոց են մեկնում Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և փաստի առթիվ էլ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանից ընդունվել է հաղորդում։ Ի. Բատյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր