211652_close_icon
views-count136549 դիտում article-date 09:23 07-11-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. «Հարսնաքար»-ի մոտ բախվել են «յաշիկն» ու Hyundai-ը, «յաշիկը» վերածվել է մոխրակույտի, իսկ վարորդը ընկերների հետ ճողոպրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի անվամբ հաշվառված Hyundai Accent մակնիշի 34 AD 573 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 77 ՏX 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են «յաշիկում» առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել են։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու Ճանապարհային Ոստիկանությունը պարզում են «յաշիկի» խորհրդավոր վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր