Մոսկվայի կենտրոնում հարյուրավոր ակտիվիստներ են ձերբակալվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Մոսկվայի կենտրոնում ավելի քան  250 ակտիվիստ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակտիվիստների մեծ մասը ընդդիմադիր Մալցևի և Նավալնու կողմնակիցներն են: Նրանք ձերբակալվել են ՌԴ մայրաքաղաքի կենտրոնի՝  Մանեժնայա հրապարակից և Տվերսկայա փողոցից:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/11/03/1081384/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել էր քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի գործունեությունը: 
Խմբի աջակիցները փորձել էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել: 
Հաղորդվում էր, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար:
 Խմբերը գործել էին Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում: Բոլոր ծայրահեղականները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է 15 Մոլոտովի կոկտեյլ, հաղորդում է լրատվամիջոցը: 
Անվտանգության դաշնային ծառայությունում ընդգծել են, որ Մալցևը ստեղծել է «Արտպոդգոտովկա» շարժումը և համանուն ինտերնետային նախագիծը Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու համար: Հուլիսին Մալցևի դեմ հարուցվել է ծայրահեղականության մասին գործ: Նա հեռացել է երկրից՝ վախենալով ձերբակալությունից:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

