Իրանում շուրջ 100 ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել
Փետրվարի 20-ի երեկոյան Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի Ահար քաղաքում ոստիկանությունը ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ է կազմակերպել:
Տեղեկությունների համաձայն իրավապահները մտել են ադրբեջանցի հայտնի ակտիվիստ Սալեհ Մոլլա Աբբասի տուն, որտեղ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում էր ընթանում:
Նշված տանը մոտեցել են 13 ոստիկանական մեքենաներ: Ոստիկանների՝ տուն մտնելուն պես ադրբեջանցիները սկսել են դիմադրություն ցուցաբերել: Ձերբակալվել է շուրջ 100 ակտիվիստ: