211652_close_icon
views-count1731 դիտում article-date 10:25 18-08-2014

Իրանում տասնյակ ադրբեջանցի ակտիվիստներ են ձերբակալվել

Իրանի ազգային անվտանգության ուժերը ձերբակալել են մի քանի տասնյակ ադրբեջանցիների, ովքեր պատրաստվում էին բողոքի երթ կազմակերպել դեպի Սավալան լեռը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Ձերբակալվածների մեջ են հայտնի ակտիվիստներ Հասան Ջոլանին, Ջաֆար Ռուստամին, Հաբիբ Նագախբանը, Ֆարհադ Ասլանին, Սայիդ Հոսեյնին: Նրանց բոլորին տեղափոխել են Մեշքինշահրի Ազգային անվտանգության կենտրոն, որտեղ իսլամական ռեժիմի դեմ ուղղված անօրինական գործողությունների համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Սավալան լեռը իրանաբնակ ադրբեջանցիները համարում են իրենց «ազատության խորհրդանիշը», որտեղ ամեն տարի նրանք բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ Իրանի իշխանությունների:

Նմանատիպ նյութեր