Փարիզում նուդիստների համար ռեստորան է բացվել. այցելուներն առանց հագուստ են ճաշում
Ֆրանսիայի մայրաքաղաքում ռեստորան է բացվել, որը մուտք գործելիս այցելուները հանվում և թողնում են հագուստը հանդերձարանում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «O'Naturel» ռեստորանը կարող է միաժամանակ սպասարկել 40 հոգու:
Ռեստորանի մերկ այցելուներին չեն տեսնում փողոցում քայլող անցորդերը:
Միջին գինը յուրաքանչյուր այցելուի համար կազմում է 30 եվրո: