Grand Chess Tour. Արոնյանը պարտության է մատնել Շահրիյար Մամեդյարովին
Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Երեք տուրից հետո Արոնյանը 6 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։
Այսօր կկայանան 4-6-րդ տուրերի պարտիաները. Արոնյանի մրցակիցները կլինեն չինացի Դին Լիրենր, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։