6876 դիտում
21:47 02-11-2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ նոյեմբերի 2-ին, ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի 30-րդ նիստի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. այդ իրադարձության շնորհիվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները թեւակոխել են ժամանակակից փուլ:
Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ աշխույժ երկխոսությունը բոլոր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման գրավականն է:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, լինելով ԵՏՄ անդամներ, որակական նոր աստիճանի են հասցրել առեւտրատնտեսական փոխգործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ դիտարկելով այն որպես համագործակցության կարեւոր տարր: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը, որը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ գործարար շրջանակների համար:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում:
Նիկոլայ Ռիժկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի շուրջ քսանամյա գործունեությանը: Նա, կարեւորելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում տարին երկու անգամ անցկացվող հանդիպումները, բարձր է գնահատել երեսուներորդ նիստում հնչած հայ եւ ռուս գործընկերների կառուցողական զեկույցները:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՏՄ շրջանակում արձանագրված առաջընթացին եւ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
937 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում