Նեպալում գտնվել են ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռի բեկորները
Նեպալում հայտնաբերվել են ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռի բեկորները: Այն կորել էր` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Բեկորները հայտնաբերվել են լեռներից մեկի ստորոտին` նեպալցի զինծառայողների կողմից:
Նախնական տվյալներով` ուղղաթիռի անձնակազմի բոլոր 8 անդամները մահացել են: UH-1Y Venom ինքնաթիռը կորել էր մայիսի 12-ին: