Վարդենիսցի փոքրիկի սիրտը վիրահատելու համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է հանրությանը. տեսանյութ
Սրտի արատով տառապող վարդենիսցի 8-ամյա Մխիթարը մեկ անգամ արդեն տարել է սրտի վիրահատություն՝ 2
տարեկանում, և պետք է կատարվի երկրորդը:
2015թ. ամռանը երեխայի մոտ վիրահատել նաև աճուկային ճողվացքը: Մխիթարը ժամանակ առ ժամանակ բուժվում և հետազոտվում է Նորքի սրտաբանական հիվանդանոցում և Արաբկիր ԲԿ-ում /բժշկական փաստաթղթերը տե՛ս տեսանյութում/: Քանի որ երեխան արդեն 8 տարեկան է, հետազոտությունների և բուժումների համար կատարում են վճարումներ: Երեխայի սիրտը մոտ 30 տոկոսով է աշխատում, իսկ ծնողները չունեն հնարավորություն, որպեսզի կարողանան հոգալ բուժման ծախսերը:
Նորք-Մարաշ ԲԿ-ում Մխիթարին նշանակել են սրտի վիրահատություն, որն արժե 1,5 միլիոն դրամ: Եթե կլինեն մարդիկ, ովքեր դրամական աջակցություն կցուցաբերեն, կարող են զանգահարել Մխիթարի մայրիկին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 43 73 72 81, +374 94 73 72 81:
ՎՏԲ-Հայաստան բանկում Մխիթարի մայրիկի` Լաուրա Լևոնի Ավագյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
16037009048402 ՀՀ դրամ,
16037009048403 ԱՄՆ դոլար,
16037009048404 ԵՎՐՈ,
16037009048405 ՌԴ ռուբլի,
SWIFT:ARMJAM22: