42798 դիտում
16:53 27-10-2017
Range Rover-ի խմած վարորդը ՃՈ աշխատակիցներին համոզում էր, որ ինքը գեներալի տղա է. Range-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանությունը ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում, կեղծված համարանիշներով, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության ավտոմեքենաներ չվարեն, հակառակ դեպքում օրինախախտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 777 ZZ 23 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՃՈ աշխատակիցներին ներկայացրել է, որ ինքը գեներալի տղա է և համոզել է նրանց, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի «գաի պլաշչադկա», սակայն նպատակին չի հասել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31306 դիտում
11:45 29-07-2016
Օրինախախտ վարորդի «գոլդ» համարներով Range Rover-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ