31312 դիտում
11:45 29-07-2016
Օրինախախտ վարորդի «գոլդ» համարներով Range Rover-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 28-ին, Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 01 OV 010 համարանիշի ավտոմեքենան:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արման Գալստյանի գլխավորությամբ կրկին հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում բոլոր վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և նրանց վարած տրանսպորտային միջոցից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում օրինախախտների ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48172 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ